Category Հոդված

Մի քանի առաջարկ Հայաստանի տեքստիլ արդյունաբերության
վերստեղծման, զարգացման և հագուստի նախագծման վերաբերյալ:

Արդյունաբերության ոչ մի ճյուղ չի կարող լիարժեք գործել, եթե չլինի պետականորեն մշակված ծրագիր, որը կօգնի ընդհանուր հանդիսացող խնդիրները լուծել համատեղ :

Ժամանակակից մրցունակ տեքստիլ արտադրություն ունենալու համար պարտադիր պայման է հանդիսանում՝
— նորագույն սարքավորումներով հագեցած արտադրական ցանցի ստեղծումը,
— նորագույն կոնստրուկտիվ փաթեթների և տեխնոլոգիական լուծումների ստեղծումը,
— ժամանակակից նախագծային համակարգչային ծրագրերի ձեռքբերումը, ուսուցումն ու կիրառումը ;
— ինչպես նաև հումքի ապահովումը:
Սակայն այս ամենը հնարավորություն կտա հասնել ընդհամենը բնագավառի “նախանցյալ օրվան “:
“Երեկվա օրվան” հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել պրոֆեսիոնալ կադրեր, որոնք պիտի ունենան նոր սարքավորումները աշխատացնելու ունակություն և փորձ ու պիտի կարողանան ապահովել միջազգային ստանդարտներին համապատասխանող ստաբիլ արտադրություն: Անհրաժեշտ է ստեղծել կազմակերպչական բարձր մասնագիտացված օղակ , որոնք ծանոթ լինեն ինչպես խնդրի տեղական առանձնահատկություններին, այնպես էլ միջազգային փորձին:
“Այսօրվա” խնդիրը բոլորովին այլ է՝
Հայաստանը հագուստ կռողների, հագնողների երկրից տեղափոխել ոչ միայն հագուստ արտադրող երկրի կարգավիճակ, այլև ստանձնել հագուստ նախագծող երկրի ստատուս:
Հագուստ արտադրելու համար անհրաժեշտ է տեսականու լուրջ պլանավորում, ինչը հանդիսանում է մասնագիտական կոմերցիոն հավաքածույի մշակման ամենաառաջին օղակը:
Այսօր կարևոր է ոչ միայն և ոչ այնքան , քե ինչով արտադրել և ինչպես , ինչքան՝ ինչ արտադրել և ում համար:

Դեռևս հարյուրամյակից ավելի, նորաձևություն թելադրող եվրոպական երկրները ոգեշնչման աղբյուր են ընտրում հարևան , հնագույն քաղաքակրդություն ունեցող ազգերի, տարբեր երկրամասերի ազգային մշակույթը, ինչպես նաև համաշխարհային արվեստի տարբեր բնագավառների ձեռքբերումները:
Էժան աշխատուժ ունեցող “արտադրող “ երկրները /Թուրքիան , Չինաստանը և այլն/ ,վաղուց հեղեղել են իրենց արտադրանքով ամբողջ աշխարհն և այսօր արդեն փորձում են իրենք թելադրել նորաձևություն: Նրանք ակտիվորեն զարգացնում են դիզայներական կրդությունն ու մրցույթ-ցուցադրումային ազգային համակարգը:
Քանակի և ինքնարժեքի հարցում դժվար թե մենք կարողանանք մրցակցել Չինաստանի հետ:
Հագուստի արտադրությունը բաղկացած է երեք փուլից՝
-գեղարվեստական մտահաղացում,
-կոնստրուկցիաների-լեկալների մշակում,
-կարի իրականացում:
Այսօր Հայաստանի տեքստիլ արդյունաբերությունը հնարավորություն կստանա միջազգային ասպարեզում իր տեղն ունենալ միայն այն դեպքում, եթե մշակվի նորաձևության և հագուստի ստեղծագործական պոտենցիալը զարգացնելու ռեալ մտածված ծրագիր:
Ծրագրի նպատակները պիտի լինեն՝
— Օժանդակել հագուստի և նորաձևության բնագավառում ստեղծագործական արվեստանոց-լաբորատորիաների գործունեությանը:
— Ստեղծել պայմաններ հագնողական հագուստի մրցունակ հավաքածուներ նախագծելու , պատրաստելու , ցուցադրելու, լուսաբանելու, վաճառքի դնելու, լավագույններն ու պահանջարկվածներն ի հայտ բերելու և արտադրելու համար:
— Հենվելով առկա ներուժի վրա ՝ կատարել անհրաժեշտ փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան ստեղծելու նախագծող նոր կրեատիվ կառուցվածքներ:
— Հստակեցնել “հագուստի դիզայներ” հասկացությունը և կարևորել մասնագետի դերն և տեղը արտադրական շղթայում :
— Դառնալ հագուստ նախագծող և նոր գեղարվեստական տեսողություն առաջարկող երկիր:

Այդ դեպքում անհատ նկարիչ-դիզայներների կողմից ստեղծված ուրույն ոճը կձևավորի, հայրենական ապրանքանիշը: Ոչ թե արտասահմանյան մոդելները կրկնող արտադրանք մեկ-երկու անվան տակ, այլ ոճերի, մոտեցումների, ձեռագրերի – անհատական բռենդների — զանազանություն՝ համաշխարհային տրենդների և ազգային ինքնատիպության յուրատեսակ միքս, որոնց համախմբողը լինի բարձր որոկը և “Պատրաստված է Հայաստանում “ մակագրությունը :

Հայաստանի տեքստիլ արդյունաբերության վերստեղծման և ժամանակակից հագուստի արտադրությունը զարգացնելու նպատակով , արդի հագնողական հագուստի նախագծման բնագավառի ստեղծագործական միտքը խթանելու , և կոնցեպտուալ լուծումներ ստանալու համար անհրաժեշտ է միջավայրի բարելավում և համապատասխան դաշտի ստեղծում :
Դրա համար պետք է՝
— լուրջ փոփոխություններ մտցնել դիզայներական կրդության մեջ,
— մշակել ստեղծագործական մրցակցության ռազմավարություն,
— ապահովել մասնագիտական դաշտ,
— ֆինանսավորել արտադրությունում օգտագործելու նպատակով հայ մասնագետների կողմից ամբողջական աշխատանքային փաթեթով պրոֆեսիոնալ հավաքածուի ստեղծումը , և ապահովել շարունակողական փորձը,
— ստեղծել տեղական արտադրության հագուստի բազմամակարդակային առևտրային ցանց:
Նմանատիպ ծրագրը կօգնի՝
— տեսանելի դարձնել հագուստի և նորաձևության բնագավառում նախագծային պոտենցիալի գոյությունը Հայաստանում ;
— ստեղծել ստրուկտուրաներ , որոնք հնարավորություն կունենան “նորաձևություն — արվեստ – մշակույթ “ մոտեցման հիման վրա ստեղծել ժամանակակից պահանջներին և մղումներին համապատասխանող հագնողական հավաքածուներ;
— ցույց տալ տարբեր բնագավառների համատեղ գործելու ունակությունը և , արդյունքում , բոլորովին նոր “ պրոդուկտ” ստանալու հնարավորությունը :
Հայաստանում նորագույն սարքավորումներով համալրված ժամանակակից տեքստիլ արտադրություն ստեղծելու գաղափարը հիմնովին կամրապնդվի իր իսկ կրեատիվ ներքին պոտենցիալի առկայությամբ, ստեղծագործական մղումներով և պատրաստվածությամբ :
Հայաստանը դուրս կբերվի արտաքին աշխարհի հետ հարաբերվելու նոր հարթություն :
Ծրագիրը կօգնի ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել միկրո և փոքր բիզնեսին գոյատևելու ու զարգանալու, իսկ բնագավառին կայանալու:
Աշխատունակ երիտասարդ բնակչության որոշակի զանգվածին հնարավորություն կտա գտնել իրենց մասնագիտական հետաքրքրությունը Հայաստանում, կնվազեցնի երիտասարդ կադրերի արտահոսքը :
Պետք է՝
կարևորել նախագծողի, նկարիչ- դիզայների դերը ժամանակակից արտադրությունում:
Գնահատել մտավոր ներդրումը ցանկացած գործընթացի զարգացման հարցում:
Նպատակ դնել ոչ միայն բարձորակ կար ապահովելը, այլև գեղեցիկ, հարմարավետ, մտածված և պահանջարկված, էրգոնոմիկայի օրենքները հաշվի առած մոդելների նախագծում:
Պրոֆեսիոնալ նախագծման մեջ հնարավոր չէ մրցակցություն առանց համապատասխան կրդության և գիտելիքների, հենվելով միայն ենթագիտակցության վրա : Նախագծումը լուրջ աշխատանք է, որը բարձր է գնահատվում բոլոր զարգացած երկրներում : Վրիպումները գալիս են իմացության պակասից և վստահության բացակայությունից դեպի մասնագետը :

Կարծում եմ նպատակահարմար կլինի ստեղծել “պիլոտային” ծրագիր, որը հնարավորություն տա հայրենական նախագծողին մշակել , պատրաստել և հանրությանը հանձնել ժամանակակից հագուստի հավաքածու ՝ արտադրության համար: Դրանով ձեռք կբերվի անմիջական փորձ, որի բազմակողմանի ուսումնասիրությունը կօգնի հետագա ծրագրերի նախապատրաստմանը :
Տեղական արտադրողների 1-ին համահայկական համաժողով- ցուցահանդես
18.09.2010.
Gstyl-ի հիմնադիր- տնօրեն՝
Հագուստի նախագծող- նկարիչ՝
Գոհար Սահինյան