Դասընթացներ

“Սովորել ԿԱՐԵԼ և ՁԵՎԵԼ 3 ամսում “

Ուզու՞մ ես միշտ ՀԱԳՆԵԼ այն, ինչ ՑԱՆԿԱՆՈւ՞Մ ես հագնել։ Հիմունքների ԱՐԱԳԱՑՎԱԾ դասընթացը ռեալ հնարավորություն է “Սովորել ԿԱՐԵԼ և ՁԵՎԵԼ 3 ամսում “:

ՄԱՍՆԱԿՑԵՔ մեր դասերին և 3 ամսից
դուք ԿԿԱՐՈՂԱՆԱՔ`
👉ձեզ համար կարել ձեր երազանքի զգեստը ցանկացած կտորից,
👉կարել ձեր մտերիմների համար և
👉կարելով ուրիշների համար՝ լրացուցիչ եկամտի աղբյուր ձեռք բերել:
Դուք ԿՍՈՎՈՐԵՔ`
• հիմքային գծագրերի կառուցումը,
• տեխնիկական մոդելավորման հիմունքները,
• հագուստի պատրաստման տեխնոլոգիայի հիմունքները:

«Ամեն ինչ ՏԱԲԱՏԻ մասին»

Եթե դուք կարում եք ձեր մտերիմների համար կամ էլ ընդունում եք անհատական հագուստի պատվերներ , ապա

տաբատների ԿՈՆՍՏՐՈՒԿՏԱՎՈՐՄԱՆ և ‌ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ այս դասընթացը ձեզ համար է։

Այն կօգնի հեշտությամբ և ճշգրիդ ձևել, այնուհետև կարճ ժամանակում պատրաստել կատարյալ տաբատ։

Ես ձգտել եմ այս դասընթացում ընդգրկել ամեն ինչ ՏԱԲԱՏԻ մասին։ Գիտելիքից մինչև «գաղտնիքները»։

“ԿԼԱՈւԶՈւՐԱ” երիտասարդ հագուստ մոդելավորողների համար:

Տվյալ ուսուցումը ուղղված է երիտասարդ մասնագետների պոտենցիալի արտահայտմանը`

-ստեղծագործական մտահաղացումների արտահայտմանը նպաստող ունակությունների զարգացմանը;

-կերպարային մտածելակերպի, հնարամտության և կոմպոզիցիոն ունակությունների զարգացմանը;

-ստեղծագործական ներքին ուժերի բացահայտմանը` սեփական առաջարկների և գաղափարներիի հարթա-տարածական արտահայտմանը:

«Ինչպես պատրաստել կանացի ՎԵՐԱՐԿՈւ»

Դասընթացը բաղկացած է 2 փուլից:

1. Կանացի վերարկուի հիմքի նախագծում, մոդելավորում, լեկալների պատրաստում, իրականացման հերթականությունը (8 դաս 2-ական ժամ տևողությամբ):

2. ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ: Կանացի վերարկուի քայլ առ քայլ պատրաստում (12 դաս 2-ական ժամ տևողությամբ):

‌‌Մեր դասընթացի և ՎԱՐՊԵՏԱՑ-ԴԱՍԻ արդյունքում դուք կսովորեք

ՁԵՎԵԼ և ԿԱՐԵԼ ԿԱՆԱՑԻ ՎԵՐԱՐԿՈՒ:

Թողեք մասնակցության հայտ, գրանցվեք նախնական ցուցակում։

Լավ նստեցվածքի ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

1) Ինչպե՞ս ձևել զգեստ բարդ կառուցվածքի կանանց համար: 2) Ի՞նչ է պետք  իմանալ, որ 1-2 չափափորձով ապահովեք լավագույն  նստեցվածքը ցանկացած կառուցվածքի համար: 3) Ինչո՞ւ  նույն գործողությունը երբեմն տարբեր արդյունք է տալիս:

Հատուկ գծանկար հագուստ նախագծողների համար։

Դուք ունեք վառ երևակայություն, բայց դժվարանու՞մ եք ձեր պատկերացրած հագուստը արտահայտել թղթի վրա:

👉Ուզու՞մ եք սովորել գեղեցիկ նկարել մարդկային կերպարանք։
👉Ուզու՞մ եք մոդելներ նկարել ստատիկ դիրքերում և շարժման մեջ։
👉Իմացեք, թե ինչպես նկարել հագուստ տարբեր գործվածքներից, փոխանցել նյութի առանձնահատկությունները, ձևը։ Կարողացեք ցույց տալ, թե ինչպես է հագուստը նստում կազմվածքի վրա։
👉Սովորեք նկարել հագուստի մանրամասները։
👉Ինքնուրույն ստեղծել տեխնիկական գծանկար։

Ինչպե՞ս կարել զգեստ ՇՔԵՂ ՉԱՓՍԵՐԻ համար:

ՀԱՏՈՒԿ դասընթաց պատվերով աշխատող կանանց համար:
ՇՔԵՂ ՉԱՓԵՐ ունեցող կանայք ավելի շատ են պատվիրում անհատական հագուստ:
Սակայն, քիչ դերձակներ են կարողանում առաջարկել մեծ տեսականի: Խնդիրը այն կոնստրուկտիվ առանձնահատկություններն են, որ պետք է հաշվի առնել մեծ չափսի հիմքային գծագիրը կառուցելից:
Մեկ անգամ սովորելով, դուք հետագայում միշտ կկիրառեք ստացված գիտելիքը, դարձնելով այն ձեր պրոֆեսիոնալիզմից անբաժանելի հմտություն: Հեշտությամբ «կնստացնեք» զգեստը ավելի քիչ չափափորձ անելով:
Եթե դուք կարում եք պատվերով և առընչվել եք նման խնդրի, ապա այս ՀԱՏՈՒԿ դասընթացը ձեզ համար է: Այս դասերի օգնությամբ դուք ցանկացած կառուցվածքի համար պատվերները հաջողությամբ կկատարեք:

«Ամեն ինչ կիսաշրջազգեստների մասին»
ՕՆԼԱՅՆ դասընթաց:

Այսօր շատ-շատերը կար անելը փորձում են դարձնել լրացուցիչ եկամուտի հնարավորություն և աղբյուր: Գիտեմ, որ մարզերում պահանջարկ կա, օրինակ գոնե պարզ կիսաշրջազգեստ մոտիկ տեղ պատվիրելու: Կտոր ունեն, կարող չունեն: Նրանց համար, ով ուզումա հեշտ և արագ սովորել կիսաշրջազգեստ պատրաստել անհատական չափերով, ես կազմել եմ այս դասընթացը:

Առանց հեռու տեղ գնալու՝ սովորեք օգտակար արհեստ:
Ո՛չ ճանապարհածախս, ո՛չ էլ ճանապարհի վրա վատնած ժամանակ: Միայն ցանկություն ու սովորելու կամք: Ճիշտ գծագրեք, որ ճիշտ ձևեք ու հեշտ կարեք, ստանալով գեղեցիկ արդյունք:

Առաջարկում է փեշերի կոնստրուկտավորմանն ու մոդելավորմանը նվիրված
«Ամեն ինչ կիսաշրջազգեստների մասին»
ՕՆԼԱՅՆ դասընթաց:
7 օր 2-ական ժամ տևողությամբ դասընթացի ընթացքում դուք ԿՍՈՎՈՐԵՔ՝
-հիմքային գծագիր կառուցել ցանկացած կառուցվածքի կնոջ համար
— մոդելավորել ցանկացած ձևի կիսաշրջազգեստ
— գրագետ տեղադրել լեկալները կտորի վրա

Բոնուսով կստանաք
— կտորների հատկությունների վերաբերյալ հիմունքային գիտելիք
— ճիշտ կարելու համար անհրածեշտ՝ մանրամասն հերթականությունը
Դասերը շատ հագեցած են:

Հագուստի կոնստրուկտավորման օնլայն ուսուցում

ՕՆԼԱՅՆ դասընթաց:

Մեզ մոտ կազմակերպվող կարուձևի և հագուստի մոդելավորման դասընթացները կազմակերպվում են նաև օնլայն տարբերակով՝ մարզերում բնակվող մասնակիցների համար

Հատուկ դասընթաց ՇՐՋԱՆՆԵՐԻ համար՝
ՍՈՎՈՐԵԼ առանց ՏՆԻՑ դուրս գալու Հայաստանի ցանկացած կետից:

Ճիշտ ձևե՛ք, որ հեշտ կարեք:
«Հագուստի կոնստրուկտավորման օնլայն ուսուցում»