Հարց ու պատասխան

  • Արդյո՞ք հնարավոր է օնլայն սովորել ձևել։

Հնարավոր է իմ հատուկ մշակած դասընթացի շնորհիվ: Դուք քայլ առ քայլ կգծագրեք ինձ հետ միասին, տեսնելով մոնիտորի վրա կառուցվածքի ամեն մի գիծը: Կկարողանաք ցանկացած հարցով դիմել ինձ և ստանալ պատասխան:

  • Ի՞նչ առավելություններ ունի հեռավար՝ օնլայն ուսուցումը:

* Ժամանակի խնայողություն՝ 
Պետք չէ ժամանակ վատնել ճանապարհի վրա:
* Ազար գրաֆիկ՝ 
Դուք կկարողանաք դիտել դասերը ձեզ համար հարմար ցանկացած ժամանակ, այնքան անգամ, որքան ձեզ հարկավոր է:
* Կարող եք սովորել ցանկացած վայրից՝
Կապանից թե Գյումրիից, Ստեփանավանից թե Գավարից, Իջևանից թե Արտաշատից , Վանաձորից թե Եղեգնաձորից, Աշտարակից թե Արմավիրից կամ էլ շրջակա գյուղերից՝ ցանկացած վայրից կարելի է սովորել հեռավար դասերի միջոցով: Արցախից թե Ռուսաոտանից կամ էլ Միացյալ Նահանգներից՝ ցանկացած վայրից: