Կորագծագրեր պատվերով

  • աշխատանքային լեկալների մշակում;
  • միևնույն կոնստրուկտիվ հիմքի վրա տարբեր մոդելների նախագծում;
  • հիմքային գծագրերի վերամշակում։

Վերարկույի, բաճկոնի, պիջակի աշխատանքային կորագծագրերի ամբողջական փաթեթի մշակում։

Կորագծագրերը կարող են մշակվել ինչպես պատվիրող կողմի էսքիզին համաձայն, այնպես էլ մեր մշակած էսքիզներով։ Տրամադրվում է ձեր կողմից նշած չափսերի քանակով և չափերին համապատասխան։

Մշակվում են նաև աստառի, ներդիրների, դեկորատիվ էլեմենտների շաբլոնները և պատրաստման հերթականությունը։

Կորագծագրերի և գծագրերի մշակում։

Մենք կարող ենք ձեզ տրամադրել հիմքային գծագիր, մոդելային կորագծագիր, հիմքային կորագծագիր ցանկացած տեսակի հագուստաձևի համար, ձեր պատվիրած չափսերով։

Ընտրված միևնույն կոնստրուկտիվ հիմքի վրա կարող եք պատվիրել տարբեր մոդելների մշակում։

Ցանկացած մշակած մոդելի համար կպատրաստվի համապատասխան կորագծագրերի փաթեթի հավաքածու։