Don't miss our holiday offer - up to 50% OFF!
Անվճար հանդիպում-դասեր
«Հարց-Պատասխան» դասընթաց, ուր կտրվեն պատասխաններ ձեզ հետաքրքրող ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ հարցերին։ Հարցերը պետք է ուղարկեք նախօրոք։ Ամիսը երկու անգամ (կախված հարցերի քանակից ) ՕՆԼԱՅՆ ռեժիմով երեկոյան ժամերին կտրվեն խնդրի-հարցի-դժվարության լուծմանը նպաստող պատասխաններ։ Ուղարկեք ձեր հարցերը, գրելով ներքևում: Դասի օրը կհրապարակվի «էջում» նախճրոք: Հանդիպումը կտևի 1-1,5 ժամ, կախված հարցերի քանակից։
Ուզու՞մ եք զերծ մնալ սխալ մշակումներից և սխալ խնամքից՝ Մասնակցեք մեր ազատ դասին: Գրանցվեք նախնական ցուցակում։ Խնդրում եմ, մասնակցությունը հաստատեք անհատական հաղորդագրությամբ՝ գրեք ինձ ձեր հեռախոսահամարը, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, ես կարողանամ ձեզ հետ կապվել: Դասը կտևի 2-2,5 ժամ և տեղի կունենա «Գոհար Սահինյանի Հագուստի և Կերպարի ԿԻրառական Մոդելավորման Հեղինակային Արվեստանոցում» Հասցեն՝ Չարենցի-1,հարկ 6-րդ, սենյակ № 614
«Չափումներ ԱՆՀԱՏԱԿԱՆ կար-ու-ձևի համար» դաս։ Տևողությունը 2 ժամ: Ճշգրիտ չափումներ կատարելը շատ կարևոր է ճիշտ լեկալներ պատրաստելու համար: Այն կլինի շատ օգտակար անհատական հագուստ կարել ցանկացողներին: Կկրճատի չափափորձերի քանակը և կբարելավի աշխատանքի նստեցվածքը: Գրանցվեք նախնական ցուցակում։ Դասընթացը տեղի կունենա «Գոհար Սահինյանի Հագուստի և Կերպարի ԿԻրառական Մոդելավորման Հեղինակային Արվեստանոցում» Չարենցի փ. շենք -1, հարկ -6, սենյակ — 614 հասցեյով