Ուսուցում

Կատարածը — տալիս է փորձ,
Փորձը տալիս է վստահություն:
Վստահությունը ՝ ստեղծագործելու խիզախություն

Պրոֆեսիոնալը սովորում է իր ողջ կյանքում և ամեն ինչի վրա:

Մեր դասերի առավելությունները


🔺Դուք կարճ ժամանակում կստանաք կոնկրետ և հստակ գիտելիք կար-ու-ձևի վերաբերյալ։
🔺Դուք կիմանաք ինչպես ճիշտ վերցնել չափսերը, որ ապագա հագուստը լավ նստի։ Կկարողանաք կտորների հատկություններից ելնելով ճիշտ համապատասխանող ընտրություն կատարել։
🔺Երեք ամսվա ընթացքում Դուք կսովորեք պատրաստել ԼԵԿԱԼ ցանկացած ձևի հագուստի և ցանկացած կառուցվածքի համար:
🔺Կտիրապետեք տեխնիկական մոդելավորման բոլոր «ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻՆ»:
🔺Կսովորեք և կկարողանաք ցանկացած ձևի զգեստ ստանալ գրագետ պատրաստած հիմքային գծագրից՝ կոնկրետ և ընկալելի գործողություններ կատարելով:

Կկազմեք անցած գիտելիքի վերաբերյալ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿ» մանրամասն բացատրություններով, որը կօգտագործեք անբողջ կյանքում վերհիշելու և սխալներից խուսափելու համար։

  • Դասընթացներ
  • Վարպետաց դասեր
  • Հեռավար — օնլայն դասեր
  • Ազատ հանդիպումներ — անվճար դասեր
  • Հարց ու պատասխան

Ցանկանում եք հեշտ ու արագ ստանալ ձեզ համար լավագույն արդյունքը,
սովորեք աշխատել ճիշտ, մասնագիտորեն ճիշտ:

Ես մշակել եմ հատուկ դասընթացներ նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հագուստի և Կերպարի Կիրառական մոդելավորմամբ։

Նրանց համար, ով

1. սիրում է հորինել և կարել հագուստ։  
2. սիրում է հորինել և կարել հագուստ, բայց չգիտի ձևել։
3. սիրում է հորինել հագուստ, բայց չգիտի ո՛չ կարել  ո՛չ էլ ձևել։
4. մի քիչ կարում է ու նույնիսկ ձևում, բայց երբեմն առաջանում են հարցեր, որոնց համար պետք է մասնագետի ​​խորհուրդը։
5. և՛ կարում է, և՛  կձևում, բայց այդ ամենը անում է անվստահ։ Ով ցանկանում է կատարելագործելով իր հմտությունները բարձրացնի իր արհեստավարժությունը:
6. հնարում է հագուստ, ձևում է ու կարում, բայց միաժամանակ կարիք է զգում ստուգելու իր հմտություններն ու ունակությունները, փորձարկելու իր ստեղծագործական կարողությունները և սովորելու, թե ինչպես զարգացնել դրանք:
7. կարում է, հորինում է հագուստի նոր դիզայն, ձևում է  այդ հորինած  հագուստը: Եվ հիմա ժամանակն է այդ հմտություններն ու կարողությունները վերածել  «բիզնեսի»:

Լինելով առաջին կրդությամբ ճարտարապետ, ես հագուստի դիզայնի իմ դասընթացներում ներառել եմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է հագուստի կիրառական նախագծման համար։

  • Դուք կարող եք սովորել զրոյից կամ բարձրացնել ձեր արհեստավարժությունը։
  • Ստեղծել հագուստ ձեզ համար, ձեր մտերիմների համար։
  • Կամ դարձնել «բիզնես», դարձնել եկամուտի աղբյուր։

Ես մշակել եմ նաև «օնլայն», հեռավար դասընթացներ, որոնք բոլորովին չեն զիչում այսպես կոչված «կենդանի», օֆլայն դասերին։