Հայ   Eng   Рус

Առաջարկ 2

GStyle

հեղինակային արվեստանոցը առաջարկում է նոր մշակում:

Կիսատաբատով կոմպլեկտ մոդելային, բաղկացած երեք էլեմենտից՝ կիսատաբատ, ոճային ժիլետ, ուսաթևիկներ:Կտորը՝ բամբակյա տվիդ, տրիկոտած:Գույնը՝ կիսատաբատը և ժիլետը - մոխրագուն; ուսաթևիկը - մուգ կապույտ տրիկոտաժ.Ժիլետը կոճկվում է բացվող շղթայով, ունի նաև ուղղահայաց շղթայով գրպան դրապիրովկայի ծալքերի միջև:Չափսերը՝ 36-38:

    
  Տեղական արտադրողների 1-ին համահայկական համաժողով- ցուցահանդես
 18.09.2010.
 Gstyl-ի հիմնադիր- տնօրեն՝ 
 Հագուստի  նախագծող- նկարիչ՝
 Գոհար   Սահինյան  


   Մի  քանի  առաջարկ Հայաստանի  տեքստիլ  
արդյունաբերության
  վերստեղծման,  զարգացման  և   հագուստի  նախագծման    վերաբերյալ:   

Արդյունաբերության  ոչ  մի  ճյուղ  չի  կարող  լիարժեք  գործել,  եթե  չլինի  պետականորեն  մշակված  ծրագիր,  որը  կօգնի  ընդհանուր  հանդիսացող  խնդիրները  լուծել  համատեղ :

 

Ժամանակակից  մրցունակ  տեքստիլ  արտադրություն  ունենալու  համար  պարտադիր  պայման  է  հանդիսանում՝

-          նորագույն  սարքավորումներով  հագեցած  արտադրական  ցանցի  ստեղծումը,

-          նորագույն  կոնստրուկտիվ  փաթեթների  և  տեխնոլոգիական  լուծումների  ստեղծումը,

-          ժամանակակից  նախագծային  համակարգչային  ծրագրերի  ձեռքբերումը  ուսուցումն  ու կիրառումը ;

-          ինչպես  նաև հումքի  ապահովումը:

Սակայն  այս  ամենը  հնարավորություն  կտա  հասնել  ընդհամենը  բնագավառի  “նախանցյալ  օրվան “:

“Երեկվա  օրվան”  հասնելու  համար  անհրաժեշտ  է  ստեղծել  պրոֆեսիոնալ  կադրեր, որոնք  պիտի  ունենան  նոր  սարքավորումները  աշխատացնելու  ունակություն  և  փորձ  ու  պիտի  կարողանան  ապահովել  միջազգային  ստանդարտներին  համապատասխանող  ստաբիլ  արտադրություն:  Անհրաժեշտ  է  ստեղծել  կազմակերպչական  բարձր  մասնագիտացված  օղակ ,  որոնք  ծանոթ  լինեն  ինչպես  խնդրի  տեղական  առանձնահատկություններին,  այնպես  էլ  միջազգային  փորձին:

“Այսօրվա”  խնդիրը  բոլորովին  այլ  է՝

Հայաստանը  հագուստ  կռողների, հագնողների  երկրից  տեղափոխել  ոչ  միայն  հագուստ  արտադրող  երկրի  կարգավիճակ, այլև  ստանձնել  հագուստ  նախագծող  երկրի  ստատուս:

Հագուստ  արտադրելու  համար  անհրաժեշտ  է  տեսականու  լուրջ  պլանավորում,  ինչը  հանդիսանում  է  մասնագիտական կոմերցիոն հավաքածույի  մշակման  ամենաառաջին  օղակը:

Այսօր  կարևոր  է  ոչ  միայն   և  ոչ  այնքան , քե  ինչով  արտադրել   և   ինչպես , ինչքան՝  ինչ  արտադրել  և  ում  համար:

 

Դեռևս   հարյուրամյակից  ավելի,  նորաձևություն  թելադրող  եվրոպական  երկրները  ոգեշնչման  աղբյուր  են  ընտրում  հարևան , հնագույն   քաղաքակրդություն  ունեցող  ազգերի,  տարբեր  երկրամասերի  ազգային  մշակույթը,  ինչպես  նաև  համաշխարհային  արվեստի  տարբեր  բնագավառների  ձեռքբերումները:

Էժան  աշխատուժ  ունեցող  “արտադրող “ երկրները  /Թուրքիան ,  Չինաստանը  և այլն/ ,վաղուց  հեղեղել  են  իրենց  արտադրանքով  ամբողջ  աշխարհն և  այսօր  արդեն  փորձում  են  իրենք  թելադրել  նորաձևություն: Նրանք  ակտիվորեն  զարգացնում  են  դիզայներական  կրդությունն  ու  մրցույթ-ցուցադրումային  ազգային  համակարգը:

Քանակի  և  ինքնարժեքի  հարցում  դժվար  թե  մենք  կարողանանք  մրցակցել  Չինաստանի  հետ:

Հագուստի  արտադրությունը  բաղկացած  է  երեք  փուլից՝

-գեղարվեստական  մտահաղացում,

-կոնստրուկցիաների-լեկալների  մշակում,

-կարի  իրականացում:

Այսօր  Հայաստանի  տեքստիլ  արդյունաբերությունը  հնարավորություն  կստանա  միջազգային  ասպարեզում  իր  տեղն   ունենալ  միայն  այն  դեպքում,  եթե  մշակվի  նորաձևության  և  հագուստի  ստեղծագործական   պոտենցիալը    զարգացնելու  ռեալ   մտածված  ծրագիր:

Ծրագրի  նպատակները   պիտի  լինեն՝

-          Օժանդակել  հագուստի  և  նորաձևության  բնագավառում  ստեղծագործական  արվեստանոց-լաբորատորիաների  գործունեությանը:

-          Ստեղծել  պայմաններ  հագնողական  հագուստի  մրցունակ  հավաքածուներ  նախագծելու ,  պատրաստելու ,  ցուցադրելու,  լուսաբանելու,  վաճառքի  դնելու,  լավագույններն  ու  պահանջարկվածներն  ի  հայտ  բերելու  և  արտադրելու  համար:

-          Հենվելով  առկա  ներուժի  վրա ՝  կատարել  անհրաժեշտ  փոփոխություններ, որոնք  հնարավորություն  կտան  ստեղծելու նախագծող  նոր  կրեատիվ  կառուցվածքներ:

-          Հստակեցնել  “հագուստի  դիզայներ”  հասկացությունը  և  կարևորել  մասնագետի  դերն  և  տեղը  արտադրական  շղթայում :

-          Դառնալ  հագուստ  նախագծող  և  նոր  գեղարվեստական  տեսողություն  առաջարկող  երկիր:

 

Այդ  դեպքում  անհատ  նկարիչ-դիզայներների  կողմից  ստեղծված  ուրույն  ոճը  կձևավորի, հայրենական  ապրանքանիշը: Ոչ  թե  արտասահմանյան  մոդելները  կրկնող  արտադրանք  մեկ-երկու  անվան  տակ,  այլ  ոճերի,  մոտեցումների,  ձեռագրերի – անհատական  բռենդների - զանազանություն՝  համաշխարհային  տրենդների  և  ազգային  ինքնատիպության  յուրատեսակ  միքս,  որոնց  համախմբողը  լինի  բարձր  որոկը  և  “Պատրաստված  է  Հայաստանում “  մակագրությունը :

 

Հայաստանի  տեքստիլ  արդյունաբերության  վերստեղծման  և  ժամանակակից  հագուստի  արտադրությունը  զարգացնելու  նպատակով , արդի  հագնողական  հագուստի  նախագծման  բնագավառի  ստեղծագործական  միտքը  խթանելու , և  կոնցեպտուալ  լուծումներ  ստանալու   համար  անհրաժեշտ  է  միջավայրի  բարելավում  և  համապատասխան  դաշտի  ստեղծում :

Դրա  համար  պետք  է՝

-          լուրջ  փոփոխություններ  մտցնել  դիզայներական  կրդության  մեջ,

-          մշակել  ստեղծագործական  մրցակցության  ռազմավարություն,

-          ապահովել  մասնագիտական  դաշտ,

-          ֆինանսավորել  արտադրությունում  օգտագործելու  նպատակով  հայ  մասնագետների  կողմից  ամբողջական  աշխատանքային  փաթեթով  պրոֆեսիոնալ  հավաքածուի  ստեղծումը , և  ապահովել  շարունակողական  փորձը,

-          ստեղծել  տեղական  արտադրության  հագուստի  բազմամակարդակային  առևտրային  ցանց:

Նմանատիպ  ծրագրը  կօգնի՝

-          տեսանելի  դարձնել  հագուստի  և  նորաձևության  բնագավառում  նախագծային  պոտենցիալի  գոյությունը  Հայաստանում ;

-          ստեղծել  ստրուկտուրաներ ,  որոնք  հնարավորություն  կունենան  “նորաձևություն - արվեստ – մշակույթ “  մոտեցման  հիման  վրա  ստեղծել  ժամանակակից  պահանջներին  և  մղումներին  համապատասխանող հագնողական  հավաքածուներ;

-          ցույց  տալ  տարբեր  բնագավառների  համատեղ  գործելու  ունակությունը և ,  արդյունքում ,  բոլորովին  նոր  “ պրոդուկտ”  ստանալու  հնարավորությունը :

Հայաստանում  նորագույն  սարքավորումներով  համալրված  ժամանակակից  տեքստիլ  արտադրություն  ստեղծելու  գաղափարը  հիմնովին  կամրապնդվի  իր  իսկ  կրեատիվ  ներքին  պոտենցիալի  առկայությամբ,  ստեղծագործական  մղումներով  և  պատրաստվածությամբ :

Հայաստանը  դուրս  կբերվի  արտաքին  աշխարհի  հետ  հարաբերվելու  նոր  հարթություն :

Ծրագիրը  կօգնի  ստեղծել  նոր  աշխատատեղեր  և  նպաստել  միկրո  և  փոքր  բիզնեսին  գոյատևելու  ու  զարգանալու,  իսկ  բնագավառին  կայանալու:

Աշխատունակ  երիտասարդ  բնակչության  որոշակի  զանգվածին  հնարավորություն  կտա  գտնել  իրենց  մասնագիտական  հետաքրքրությունը   Հայաստանում,  կնվազեցնի  երիտասարդ  կադրերի  արտահոսքը :

Պետք  է՝

կարևորել  նախագծողի,  նկարիչ- դիզայների  դերը  ժամանակակից  արտադրությունում:

Գնահատել  մտավոր  ներդրումը  ցանկացած  գործընթացի  զարգացման  հարցում:

Նպատակ  դնել  ոչ  միայն  բարձորակ  կար  ապահովելը,  այլև  գեղեցիկ,  հարմարավետ,  մտածված  և  պահանջարկված,  էրգոնոմիկայի  օրենքները  հաշվի  առած  մոդելների  նախագծում:

Պրոֆեսիոնալ նախագծման մեջ  հնարավոր  չէ  մրցակցություն  առանց  համապատասխան  կրդության  և  գիտելիքների,  հենվելով  միայն  ենթագիտակցության  վրա : Նախագծումը  լուրջ  աշխատանք  է,  որը  բարձր  է  գնահատվում  բոլոր  զարգացած  երկրներում : Վրիպումները  գալիս  են  իմացության  պակասից  և  վստահության  բացակայությունից  դեպի  մասնագետը :

 

   Կարծում  եմ  նպատակահարմար  կլինի  ստեղծել  “պիլոտային”  ծրագիր,  որը  հնարավորություն  տա   հայրենական  նախագծողին  մշակել ,  պատրաստել  և  հանրությանը  հանձնել  ժամանակակից    հագուստի  հավաքածու ՝  արտադրության  համար:  Դրանով  ձեռք  կբերվի  անմիջական  փորձ,  որի  բազմակողմանի  ուսումնասիրությունը  կօգնի  հետագա  ծրագրերի  նախապատրաստմանը :